
Կոլբա լաբը գաղափարների ինկուբատոր է, որը գործում է Հայաստանում ՄԱԶԾ-ի և Եվրոպական Միության գրասենյակների աջակցությամբ:
2016 թվականից Կոլբա լաբը սերտորեն համագործակցում է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ համատեղ ջանքերով մշակելով և ինկուբացնելով Երևանը՝ խելացի քաղաք տեսլականին ուղղված բազմաթիվ նորարար գաղափարներ: Այս համագործակցության շնորհիվ էր, որ 2017 թ-ին Խելացի Երևան խորագրով առաջին տվյալների հաքաթոնն իրականացվեց մայրաքաղաքում, որի շուրջ համախմբվեցին մի քանի տասնյակ ծրագրավորողներ և մաթեմատիկներ՝ առաջարկելով Երևան քաղաքի արդյունավետ կառավարմանն ուղղված տվյալների վերլուծության նորարար գործիքներ: