Տվյալ համակարգի հիմնական նպատակներն են՝ Երևանի քաղաքապետարանի 4 վարչությունների (ճարտարապետական, քաղաքաշինական, իրավաբանական, անշարժ գույքի) համատեղ աշխատանքի համակարգումը, համագործակցության որակի և արդյունավետության բարձրացումը, շինարարության թույլտվության և թույլտվության խախտումների ժամկետների վերահսկումը, առկա և ավարտված շինարարության տվյալների զետեղումը մեկ համակրգում՝ առցանց հասանելի նշված վարչությունների օգտատերերից յուրաքանչյուրին: