Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների էլեկտրոնային կառավարման համակարգի գործարկում
Այսօր՝ փետրվարի 28-ին, ներկայացվեց Երևանի քաղաքապետարանի և "Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն" ՓԲԸ-ի կողմից մշակված Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երաժշտական և արվեստի դպրոցների էլեկտրոնային կառավարման նորաստեղծ համակարգը: Համակագը ներկայացրին Եղիշե Սարգսանն ու Սոնա Մանուկյանը: Հանդիպմանը ներկա էին Երևանի 26 երաժշտական և արվեստի դպրոցների ներկայացուցիչներ, որոնց մանրամասն ներկայացվեցին համակարգով աշխատելու առավելությունները և առանձնահատկությունները, ինչպես նաև իրականացվեց մասնագետների ուսուցում: Դպրոցների ներկայացուցիչներին տրվեցին համակարգով աշխատելու առաջին հանձնարարականները: