ՉԺՀ Հանգժու քաղաքում Dahua Technologies ընկերությունը ներկայացրել է «Խելացի քաղաք» լուծումների պրակտիկ կիրառությունը

Սեպտեմբերի 10-16-ը «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը, ՀՀ պետական այլ կառույցների ներկայացուցիչներ հետ, աշխատանքային այցով մեկնել էր ՉԺՀ Հանգժու քաղաք՝ ծանոթանալու Dahua Technologies ընկերության ժամանակակակից լուծումներին՝ Smart & Safe City թեմայով:

Այցի ընթացքում այցելություններ են եղել ընկերության արտադսրամաս և ընկերության կողմից ստեղծված համակարգերով գործող քաղաքային կառավարման կենտրոններ, ներկայացվել են դրանց աշխատանքի սկզբունքները և էֆեկտիվությունը:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն Խելացի քաղաք ծրագրի որոշակի ուղություններով պիլոտային ներդրումներ իրականացնել Երևանում: