Առցանց դիմումին՝ առցանց պատասխան
Որպեսզի հերթում երկար չսպասեք ու խնայեք ժամանակը, Երևանի քաղաքապետարան դիմումներ ուղարկել ու արդեն նաև պատասխանները ստանալ հնարավոր է առցանց: Դրա համար պետք է մի քանի քայլ կատարել.
մուտք գործել yerevan.am կայք,
անցնել «Մեկ պատուհան» կամ «Էլեկտրոնային ծառայություններ» բաժինները,
ընտրել դիմումի տեսակը,
ներբեռնել ձևը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու ուղարկել նամակը: