Շրջիկ առևտրի կետերի ամրագրման համակարգ

Շրջիկ առևտրի կետերն Երևան քաղաքում այս տարվանից կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ:

Պահանջը սահմանում է օրենքը, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշումը: 

 Թույլտվությունը ստանալուց հետո արդեն պետք է ընտրել վայրը: Ամրագրել տեղը հնարավոր է միայն էլեկտրոնային եղանակով:

Այդ նպատակով գործարկվել է arevtur.yerevan.am հարթակը:

Այստեղ կգտնեք նաև ամբողջական տեղեկատվություն՝ թույլտվություն տրամադրելու կարգի մասին: