«Խելացի քաղաք» էքսպո համաշխարհային կոնգրես 2022
Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքային խումբը Բարսելոնայում մասնակցել է «Խելացի քաղաք» համաշխարհային կոնգրեսին: Սա ոլորտի ամենամասշտաբային միջոցառումն է, որը կայանում էր արդեն 11-րդ անգամ: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 1000 ցուցադրողներ՝ 600-ից ավել տաղավարներով, այցելուների թիվը գերազանցել է 20000-ը:
Չնայած քաղաքային տնտեսության և ենթակառուցվածքների կառավարման ոլորտում ներկայացված բազմատեսակ լուծումներին՝ մեր աշխատանքային խմբի մասնակցության նպատակն էր ուսումնասիրել քաղաքային շարժունակության (Mobility) ուղվածության նախագծերը, դրանց ներդրման փորձը և հետագա հնարավոր համագործակցությունը ոլորտում հանդես եկող մասնակիցների հետ:
Դիտարկվել են երթևեկության կառավարման (Traffic Management), հասարակական տրանսպորտի կառավարման (Fleet Management) և միասնական տոմսային համակարգեր ներկայացնող ընկերությունների արտադրաքներն ու լուծումները: Նաև տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ և փորձի փոխանակումներ կոնգրեսին մասնակցող քաղաքների ներկայացուցիչների հետ: