Մասնակցություն «Քիշնև՝ քաղաքային սոցիալական ֆորում 2023»-ին
Քիշնևի քաղաքապետ Իոն Սեբանի հրավերով մայիսի 4-ին և 5-ին «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Արսեն Ներսիսյանը և ՏՏ նախագծերի կառավարման բաժնի պետ Իզաբելլա Նիկողոսյանը մասնակցել են Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Քիշնև՝ քաղաքային սոցիալական ֆորում 2023»-ին։
Ֆորումը բաց հարթակ էր, որին մասնակցում էին պետական մարմիններ, միջազգային պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային տարբեր փորձագետներ։
Միջոցառման նպատակն էր ներկայացնել եվրոպական փորձը և մոտեցումները քաղաքների կայուն զարգացման համար: Ֆորումի հիմնական թեմաներն էին՝ առողջ, ստեղծագործ, անվտանգ, ներառական, կրթվող և էներգաարդյունավետ քաղաքի ձևավորումը: