Գործարկվել է «Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածը

Երևանի բնակիչներն այսուհետ իրենց բողոքներն ու առկա խնդիրները կարող են քաղաքապետարան ներկայացնել առցանց՝ բջջային հավելվածի միջոցով: «Ակտիվ քաղաքացի» հարթակում գործարկվել է «Ակտիվ քաղաքացի» հավելվածը: Այն քաղաքացուն հնարավորություն է տալիս հենց գտնվելու վայրից ահազանգել խնդրի մասին՝ թողնելով տեքստային ու ձայնային հաղորդագրություններ, ինչպես նաև կցել տեսանյութեր և լուսանկարներ: Այս նախագիծը, «Թեժ գծին» զուգահեռ, ևս մեկ կարևոր խողովակ է, որն ունի նաև հետադարձ կապի հնարավորություն. խնդրի լուծման վերաբերյալ քաղաքացին նաև պատասխան կստանա:

Նախագծի մասնակիցներ