Այց Չինաստան՝ երթևեկության կառավարման էլ. համակարգի ուսումնասիրության նպատակով

Երևան քաղաքի երթևեկության արդյունավետ կառավարման կազմակերպման առաջնային խնդիրներից է լուսացույցների թողունակության արդյունավետ կառավարումը: Այն հնարավորություն կտա ավելացնել փոխադրամիջոցների միջին արագությունը՝ միաժամանակ մեծացնելով երթևեկության անվտանգության մակարդակը: Երթևեկության էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը նաև «Խելացի քաղաք» կոնցեպտի կարևոր բաղադրիչներից է:

Այս նպատակով «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի տնօրեն Սարգիս Մանուկյանն այցելել է Չինաստան՝ ուսումնասիրելու էլեկտրոնային երթևեկության կառավարման նոր համակարգերը։ Այցի ընթացքում հանդիպումներ են եղել առաջատար խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց շարքում է «Hisense» համաշխարհային ընկերությունը։

«Hisense» ընկերությունը կազմակերպում է Չինաստանի մի շարք խոշոր քաղաքների, այդ թվում մայրաքաղաք Պեկինի, կանոնակարգված երթևեկությունը «խելացի» համակարգերի միջոցով:

Հանդիպում է եղել նաև Չինաստանի ՇՀԿ տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ նոր տեխնոլոգիական լուծումներն ուսումնասիրելու և տեղայնացնելու համար: